Բովանդակություն
600.0002.10.01․24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2024 թվականի №2-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 4-րդ հավելվածի՝
1) 3-րդ կետի №2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ №2
Միաֆազ միացմամբ բնակարանների և առևտրային սպառողների քանակը |
Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում, հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) |
|||
10 կՎԱ հզորություն |
14 կՎԱ հզորություն |
|||
Երևան քաղաքի տարածք |
Հայաստանի Հանրապետության |
Երևան քաղաքի տարածք |
Հայաստանի Հանրապետության |
|
693 |
469 |
790 |
541 |
»
2) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 89 000 (ութսունինը հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 42 000 (քառասուներկու հազար) դրամի,»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
10 հունվարի 2024թ.