600.0086.26.0325

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2025 թվականի №86-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

    1)
    ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին ենթակետում և 140-րդ կետում «իրավունքի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակության իրավունքի)» բառերը:

    2)
    ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 139.1-րդ կետով.

«139.1. ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում տվյալ սպառման համակարգի տեղակայման տարածքի ընդհանուր սեփականատեր հանդիսացող անձի կողմից առարկություն ներկայացվելու պարագայում, Բաշխողը պարտավոր է ձեռնպահ մնալ էլեկտրամատակարարման դադարեցմանն ուղղված գործողություններ կատարելուց, իսկ դադարեցված լինելու դեպքում վերականգնել էլեկտրամատակարարումը՝ այդ մասին ծանուցելով Սպառողին:»:

        3)
ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, և Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ այլ դեպքերում` առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով» բառերը, 6-րդ ենթակետի             երկրորդ նախադասության վերջում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) այլ դեպքում՝ Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։»։

       4)
ԷԲՑ կանոնների 180-րդ կետում կետում «1-ին և 5-րդ» բառերը փոխարինել «1-ին, 5-րդ և 7-րդ» բառերով։

       5)
ԷԲՑ կանոնների 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«229. Պայմանագրով (Հաշվառման քարտում, ԷՄՇ մասնակցի պրոֆիլում) ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, և եթե Միացման փոփոխությունը իրականացվելու է Միացման պայմանագրով, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է պահանջվող հզորության և առկա հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։ Տեխնիկական պայմաններով Միացման փոփոխության դեպքում Միացման վճար չի հաշվարկվում, սակայն Դիմող անձը փոխհատուցում է անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացման կամ նորերի ստեղծման Բաշխողի փաստացի ծախսերը այն դեպքերում, երբ իր հզորության ավելացմամբ պայմանավորված անհրաժեշտ է լինում կատարել նման աշխատանքներ։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ 
      
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                    Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
26 մարտի 2025թ.