600.0363.30.1025

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2025 թվականի №363-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

    1) 
    ԷԲՑ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին, 1-ին, 20.2-րդ, 25.1-ին և 32.1-ին ենթակետերով.

«14.1) ԿԷԱ կայան՝ ԷՄՇ կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա Արտադրող, բացառությամբ ՊԷԱ կայանի, ՎԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի.».

«20.1) ՀԷԱ կայան՝ հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող Արտադրող.».

«20.2) Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող (ՀԾՄ)՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի հիման վրա հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող.».

«25.1) ՊԷԱ կայան՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակում գործող Արտադրող, բացառությամբ ՀԷԱ կայանի.».

«32.1) ՎԷԱ կայան` «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ Արտադրող, բացառությամբ ՊԷԱ կայանի.».

2) 
ԷԲՑ կանոնների 2-րդ կետի 27.1-ին ենթակետի «դ» պարբերությունում «բացառությամբ» բառից հետո լրացնել «ԿԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և ՀԾՄ-ի, ինչպես նաև» բառերը.

3) 
ԷԲՑ կանոնների 186-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«186.Հայտատուի կողմից ԷԲՑ կանոնների 184-րդ կետում նշված ամբողջական տեղեկությունը (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո Բաշխողը մինչև 150 կՎտ հզորությամբ կայանների դեպքում Տեղեկանքը տրամադրում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 150 կՎտ և ավելի հզորությամբ կայանների դեպքում այն ներկայացնում է Համակարգի օպերատորի համաձայնեցմանը, որի պարագայում նշված ժամկետը երկարաձգվում է ևս 10 աշխատանքային օրով։».

4) 
ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 186.1-ին կետով.

«186.1. Համակարգի օպերատորը դիմումը Բաշխողից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողին է ներկայացնում Տեղեկանքի համաձայնեցված տարբերակը, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով բացասական դիրքորոշումը։».

5) 
ԷԲՑ կանոնների 187-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«187. Տեղեկանքի տրամադրելու վերաբերյալ 184-րդ կետում նշված դիմումը մերժվում է, եթե՝

1) նույն կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացրել 184-րդ կետով նշված ամբողջական տեղեկությունը (փաստաթղթերը),

2) ԷԲՑ կանոնների 186.1-ին կետի համաձայն Համակարգի օպերատորը ներկայացրել է բացասական դիրքորոշում՝ ԷԲՑ կանոնների 184-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                      Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
30 հոկտեմբերի 2025թ.