600.0177.23.05.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2012 թվականի №177Ա
ք.Երևան 

«ԵՐԵՎԱՆԻ  ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0319 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» №24 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.   

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրամադրելու մասին» №241Ա որոշմամբ տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման №0319 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի մայիսի 27-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                             ՌՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
 16 մայիսի 2012թ.
     ժամը` 1700