600.0129.21.05.14

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 21 մայիսի 2014 թվականի № 129Ա
ք. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0319 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

         Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23‑րդ, 33-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի «էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №339Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրամադրելու մասին» №241Ա որոշմամբ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման №0319 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի մայիսի 27-ը:
  2. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել հինգ հարյուր հազար դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2015 թվականի հունիսի 27-ը գործողության ժամկետով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 27-ից։

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                       Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

        

      

      ք. Երևան
 21 մայիսի 2014թ.