Բովանդակություն
600.0149.03.05.17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2017 թվականի № 149Ա
ք. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0319 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23‑րդ, 33-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի №339Ն որոշումը և հաշվի առնելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի ապրիլի 11-ի №264 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրամադրելու մասին» №241Ա որոշմամբ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման №0319 լիցենզիայի գործողության ժամկետը մինչև 2018 թվականի մայիսի 27-ը:
- «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել հինգ հարյուր հազար դրամ գումարի երաշխիք` մինչև 2018 թվականի հունիսի 27-ը գործողության ժամկետով.
2) ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 27-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
03 մայիսի 2017թ.

