Բովանդակություն
600.0120.18.05.16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2016 թվականի № 120Ա
ք. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0319 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) 2016 թվականի ապրիլի 19-ի №221 գրությամբ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ խնդրելով երկարաձգել Հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրամադրելու մասին» №241Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման №0319 լիցենզիայի (այսուհետ՝ №0319 լիցենզիա) գործողության ժամկետը մինչև 2018 թվականի մայիսի 27-ը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-մասի երկրորդ պարբերության համաձայն՝ Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,
գ) Հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 27-ի №138Ա որոշմամբ №0319 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և
հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23‑րդ, 33-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-մասը, Հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի №339Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Երկարաձգել №0319 լիցենզիայի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 27-ը:
- Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել հինգ հարյուր հազար դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2017 թվականի հունիսի 27-ը գործողության ժամկետով:
- Ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 27-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
18 մայիսի 2016թ.

