Բովանդակություն
600.0733.21.12.18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2018 թվականի № 733Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի №241Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` 2018 թվականի հուլիսի 1-ից էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրամադրելու մասին» №241Ա որոշումը:
- «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2018 թվականի հունիսի 27-ի №652-5535 գրությամբ ներկայացված PԲԵՆ18/123-36 բանկային երաշխիքի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջև ստանձնած հինգ հարյուր հազար դրամ երաշխիքային պարտավորությունից:
- «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող hանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
19 դեկտեմբերի 2018թ.

