Բովանդակություն
600.0333.15.12.06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2006 թվականի № 333 Ա
քաղ. Երևան
«Ղ – ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» № 28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Բավարարել «Ղ – Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտերը և տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար 14784,5-15330,5ՄՀց և 22330,0-23530,5ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով։
- Հաստատել «Ղ – Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար 14784,5-15330,5ՄՀց և 22330,0-23530,5ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
15 դեկտեմբերի 2006թ․
ժամը 1700