Բովանդակություն
600.0274.30.07․25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2025 թվականի №274-Ա
ք. Երևան
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2025-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՏՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180Ն որոշմամբ հաստատված կարգը և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մայիսի 20-ի №01/20/3578-2025 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի №437-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №427-Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված ներդրումային ծրագրի 2025 թվականի փոփոխություններին՝ նույն կետով հաստատված №№1-6 հավելվածների 2025 թվականի հատվածը շարադրելով նոր խմբագրությամբ՝ համաձայն №№1-6 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
30 հուլիսի 2025թ.

