Բովանդակություն
600.0546.21.12․22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2022 թվականի №546Ա
ք. Երևան
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի №450Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2023-2027 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-5 հավելվածների:
2. Ընդունել ի գիտություն, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2023-2027 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 97 753,6 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
1) գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 17 034,9 մլն դրամ.
2) գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 35 667,9 մլն դրամ.
3) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2 791,8 մլն դրամ.
4) նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ` 2 991,8 մլն դրամ.
5) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 39 267,2 մլն դրամ։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2022-2026 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի №467Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №450Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի 2023-2026 թվականների հատվածները:
4. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը.
1) մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2024-2028 թվականների ներդրումային ծրագիրը.
2) ընկերության 2023-2027 թվականների ներդրումային ծրագրի 2023 թվականի հատվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը դիմում ներկայացնել (համապատասխան հիմնավորումներով) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
21 դեկտեմբերի 2022թ.

