600.0450.22.1221

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2021 թվականի №450Ա

ք. Երևան

 

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2022-2026

ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի

№467Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2022-2026 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-5 հավելվածների:

2. Ընդունել ի գիտություն, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2022-2026 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 140 501,6 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

1)    գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 35 983,7 մլն դրամ.

2)   գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 70 276,7 մլն դրամ.

3)   գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2 501,7 մլն դրամ.

4)   նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ` 2 064,4 մլն դրամ.

5)   գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 29 675,2 մլն դրամ։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021-2025 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №467Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №467Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի 2022-2025 թվականների հատվածները:

4. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը.

1) մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2023-2027 թվականների ներդրումային ծրագիրը:

2) ընկերության 2022-2026 թվականների ներդրումային ծրագրի 2022 թվականի հատվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը դիմում ներկայացնել (համապատասխան հիմնավորումներով) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                              Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան

22 դեկտեմբերի 2021թ.