Բովանդակություն
600.0467.23.12.20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2020 թվականի №467Ա
քաղ. Երևան
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №467Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի №365Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021-2025 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-5 հավելվածների:
- Ընդունել ի գիտություն, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021-2025 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 108 787,59 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
1) գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-
-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 23 348,85 մլն դրամ.
2) գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ՝ 59 789,88 մլն դրամ.
3) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2 205,05 մլն դրամ.
4) նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ` 2 254,62 մլն դրամ.
5) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 21 189,19 մլն դրամ։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020-2024 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի №713Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №467Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի 2021-2024 թվականների հատվածները:
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2022-2026 թվականների ներդրումային ծրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
23 դեկտեմբերի 2020թ.

