600.0387.03.1121

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

03 նոյեմբերի 2021 թվականի №387Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի

№333Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1 հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար ռադիոհաճախականությունների հիսուներկու հատվածների օգտագործման թույլտվություն ստանալու վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի №MH/L210812/1.0/RY գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №333Ա որոշմամբ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 5-ի №152Ա որոշմամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպված, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 1-ի №410Ա որոշմամբ երկարաձգված և նոր խմբագրությամբ շարադրված ռադիո­հա­ճա­­խա­կա­­նությունների օգտա­­գործման №0039 թույլտվու­թյան պայմանները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան

03 նոյեմբերի 2021թ.