600.0024.29.0125

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2025 թվականի №24-Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի №333Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաշվի առնելով՝

ա) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման նպատակով 14767-15187ՄՀց և
22330-23422ՄՀց ռադիոհաճախա­կա­նու­թյուն­ների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 3-ի №MH/L240859/1.0/AA և դեկտեմբերի 6-ի №MH/L240870/1.0/AA գրությունները,

բ) որ 14767-15187ՄՀց ռադիոհաճախա­կա­նու­թյուն­ները՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխման աղյուսակը հաստատելու մասին» №71-Ն հրամանի համաձայն, նախատեսված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար, սակայն մինչև 2026 թվականը կարող են օգտագործվել նաև կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ,

գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվու-թյունների տրամադրման կարգի 20-րդ կետը, որի համաձայն, երբ հայտում նշված ռադիոհաճախականությունները օգտագործվում են կամ նախատեսված են պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հանձնաժողովն սկսում է համապատասխան մարմինների հետ համակարգման աշխատանքներ` ռադիոհաճախականությունների օգտագործման պայմաններում լրացուցիչ պայմաններ ամրագրելու նպատակով,

դ) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություններին ուղղված Հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի №ՄՄ/34.2-Մ2-9/5754-2024 գրությունը, որին ի պատասխան՝ նախարարությունները համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 5-ի №01/11.1/75-2025 և հունվարի 20-ի №ՊՆ/ՎԿՎ/567-2025 գրություններով հայտնել են, որ Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14767-15187ՄՀց ռադիոհաճախա­կա­նու­թյուն­ների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու հարցի վերաբերյալ առարկություններ չունեն, և

հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի
2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №333Ա որոշմամբ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և 2024 թվականի ապրիլի 5-ի №101-Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիո­հա­ճա­­խա­կա­­նությունների օգտա­­գործման №0039 թույլտվու­թյան պայմանները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
 
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                            Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 

ք. Երևան
29 հունվարի 2025 թ.