600.0337.29.11.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 29 նոյեմբերի 2016 թվականի № 337Ա
ք. Երևան

 

«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
№0039 ԵՎ №0046 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի №333Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         

           

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածի 1-ն մասը, Հայաստանի Հանրապե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի նոյեմբերի 11-ի №MH/L161445/1.0/RY գրությունը (մուտքագրվել է հանձնաժողովում 2016 թվականի նոյեմբերի 14-ին)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. 2016 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №333Ա որոշմամբ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման №0039 թույլտվության գործողության ժամկետը:
  2. 2016 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №359Ա որոշմամբ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման №0046 թույլտվության գործողության ժամկետը:
  3. 2016 թվականի նոյեմբերի 14-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախակա­­նությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №333Ա որոշմամբ հաստատված №0039 թույլտվության պայմանների 3.1 կետի «բ», «ե», «զ», «ը», «ժ» ենթակետերի աղյուսակների 21-րդ տողը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք. Երևան
29 նոյեմբերի 2016թ.
     ժամը 16 00