600.0418.30.1121

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2021 թվականի №418Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի №333Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար ռադիոհաճախականությունների հարյուր քսանչորս հատվածներից հրաժարվելու վերաբերյալ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի նոյեմբերի 22-ի №MH/L210894/1.0/RY գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №333Ա որոշմամբ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 5-ի №152Ա որոշմամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպված, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 1-ի №410Ա որոշմամբ երկարաձգված և նոր խմբագրությամբ շարադրված ռադիո­հա­ճա­­խա­կա­­նությունների օգտա­­գործման №0039 թույլտվու­թյան պայմանները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

           

      ք. Երևան
30 նոյեմբերի 2021թ.