600.0082.10.0426

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2026 թվականի №82-Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշմամբ հաստատված՝ ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2026 թվականի մարտի 12-ի №ՄՇ/7093 գրությունը, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2026 թվականի մարտի 12-ին ստորագրված` ««Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու մասին» №66 համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմանների №1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

հ/հ

Համայնքի անվանումը

 

Բնակավայրի անվանումը

1)              

Կապան

1)              

Կապան քաղաք

 

 

2)             

Կապան քաղաքի Համլետավան թաղամաս

 

 

3)             

Սզնակ

 

 

4)             

Դիցմայրի

2)             

Գորիս

5)             

Գորիս քաղաք

 

 

6)            

Խնձորեսկ գյուղ (ջրամատակարարումն իրականացվում է Բաժանորդների հետ կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա և Լիցենզավորված անձին Վարձակալության պայմանագրով հանձնված գույքի շրջանակներում)

 

 

7)             

Հարթաշեն գյուղ

 

 

8)            

Քարահունջ գյուղ

3)             

Մեղրի

9)            

Մեղրի քաղաք

 

 

10)          

Ագարակ քաղաք

 

 

11)            

Կարճևան գյուղ

 

 

12)           

Վարդանիձոր գյուղ

4)             

Սիսիան 

13)           

Սիսիան քաղաք

 

 

14)           

Բռնակոթ գյուղ

 

 

15)           

Շաքի գյուղ

(ջրամատակարարումն իրականացվում է Բաժանորդների հետ կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա և Լիցենզավորված անձին Վարձակալության պայմանագրով հանձնված գույքի շրջանակներում)

5)             

Քաջարան

16)          

Բարիկավան թաղամաս

 

 

17)           

Անդոկավան գյուղ

6)            

Աշոտավան

18)          

Աշոտավան գյուղ

7)             

Գորայք

19)          

Սպանդարյան գյուղ

8)            

Աճանան

20)          

Աճանան գյուղ

9)            

Հացավան

21)           

Հացավան գյուղ

10)          

Իշխանասար

22)          

Իշխանասար գյուղ

11)            

Սյունիք

23)          

Սյունիք գյուղ

12)           

 Տաթև

24)          

Շինուհայր գյուղ

 

 

25)          

Հալիձոր գյուղ

 

 

26)          

Հարժիս գյուղ

 

 

27)          

Խոտ գյուղ

13)           

Տեղ

28)          

Տեղ գյուղ

 

 

29)          

Արավուս գյուղ

 

 

30)         

Կոռնիձոր գյուղ

 

 

31)           

Քարաշեն գյուղ

14)           

Ույծ

32)          

Ույծ գյուղ

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     
 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            
 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                             Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
10 ապրիլի 2026թ.