Բովանդակություն
600.0433.28.11.18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2018 թվականի № 433Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի №397Ա որոշմամբ հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋ№0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների №3 հավելվածի 16-րդ կետը, համաձայն որի բաժանորդների համար Ծառայությունների մատուցման հաշվարկային տարվա ճշգրտված և գործող գումարային սակագների տարբերությունը, Ընկերության և Հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ, նույն կետով նախատեսված ճշգրտումից հետո, կարող է հաշվի առնվել հաջորդ կամ հետագա տարիների սակագները հաշվարկելիս,
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2018 թվականի նոյեմբերի 26-ի №01ԳԲ/19.1ԲԳ/7080-18 գրությունը, համաձայն որի վերջինս, հաշվի առնելով, որ բաժանորդներին մատուցվող Ծառայությունների գործող սակագների (գումարային 191.414 դրամ/խմ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վերջիններիս կողմից վճարվող մեծության տարբերության փոխհատուցումը սուբսիդիայի տեսքով ներառված է 2019 թվականի պետական բյուջեում, և նպատակ ունենալով նույնությամբ պահպանել բաժանորդների կողմից Ծառայությունների համար վճարվող մեծությունը (գումարային 180 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), Ընկերության հետ քննարկումների արդյունքում ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 2019 թվականի համար նախատեսվող սակագնի 10.858 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) աճը 2025 թվական տեղափոխելու վերաբերյալ,
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և Ընկերության միջև ստորագրված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի կողմերի կամարտահայտման մասին» փոխըմբռնման հուշագիրը, որով Ընկերությունը տվել է իր համաձայնությունը՝ Հանձնաժողովի կողմից 2019 թվականի համար հաշվարկված և Հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 22-ի №499Ն որոշմամբ բաժանորդների համար սահմանված Ծառայությունների գումարային սակագների տարբերությունը Լիցենզիայի պայմանների 16-րդ կետով նախատեսված ճշգրտումից հետո հաշվի առնել 2025 թվականի սակագների հաշվարկներում,
և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ№0001 լիցենզիայի պայմանների՝
1) 1-ին կետի 13-րդ ենթակետում «6-8-րդ կետերում» բառերը փոխարինել «7-9-րդ կետերում» բառերով, իսկ 14-րդ ենթակետում «2-5-րդ կետերում» բառերը՝ «3-6-րդ կետերում» բառերով,
2) «Սակագներ և սակագների ճշգրտումներ» №3 հավելվածի՝
ա. 5-րդ կետում «2-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ կետում» բառերով, իսկ «4-րդ կետի» բառերը՝ «5-րդ կետի» բառերով,
բ. 6-րդ կետում «3-րդ կետի» բառերը փոխարինել «4-րդ կետի» բառերով, իսկ «5-րդ կետի» բառերը՝ «6-րդ կետի» բառերով,
գ. 12-րդ կետում «8-րդ կետում» բառերը փոխարինել «9-րդ կետում» բառերով,
դ. 16-րդ կետում «2-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ կետում» բառերով,
ե. №1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
28 նոյեմբերի 2018թ.

