600.0084.24.03.21

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 24 մարտի 2021 թվականի № 84Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295Ն որոշումը և հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի փետրվարի 25-ի №ՄՇ/3962 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի`
    1) պայմանների 13-րդ և 15-րդ կետերում «Լիցենզիայի №2 հավելվածով» բառերը փոխարինել «Կանոններով» բառով.
    2) պայմանները լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-22.4 կետերով.
    «22.1. Ջրամատակարարման տևողության ցուցանիշները սահմանվում են Վարձակալության պայմանագրով: Բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է համաձայն նշված ցուցանիշների:
    22.2. Ջրամատակարարման տևողությունները բարելավելիս առաջնահերթությունը պետք է տրվի առավել կարճ տևողությամբ ջրամատակարարում ունեցող Բաժանորդներին:
    22.3. Լիցենզավորված անձը պարտավոր է ջանքեր ներդնել Լիցենզիայի գործողության ժամկետի ընթացքում ջրամատակարարման ընդհատումների քանակը նվազեցնելու նպատակով: Այդ նպատակով նաև Լիցենզավորված անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը Երևան քաղաքում, իսկ մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը՝ Սպասարկման տարածքի մնացած քաղաքային բնակավայրերում պետք է ներդնի Ջրային համակարգի հեռահար կառավարման ժամանակակից համակարգ:
    22.4. Հանձնաժողովն իրավասու է Կանոններով սահմանել սպասարկման որակի այլ ցուցանիշներ՝ Բաժանորդների սպասարկման որակի բարելավման և կատարելագործման նպատակով, եթե դրանց ներդրմամբ առաջացած լրացուցիչ ծախսերը կփոխհատուցվեն սակագնով: Այդպիսի ցուցանիշները պետք է հենվեն միջազգային լավագույն փորձի վրա:».
    3) պայմանների №2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

       

     ք. Երևան
24 մարտի 2021թ.