600.0400.23.1121

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2021 թվականի №400Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի

№397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №24 համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանների`

1) №3 հավելվածի 6-րդ կետում «առկա է համապատասխան տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հավելվածի 9.1-րդ կետի համաձայն հաշվարկված ∆ARf(i-1) մեծությունը» բառերը.

2) №3 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հաշվարկային տարվա Մանրածախ Ծառայությունների մատուցման սակագները՝

1) բոլոր Բաժանորդների համար միասնական սակագնային համակարգ կիրառելու դեպքում հաշվարկվում են`

ա. ջրամատակարարման ծառայության մատուցման համար (TՋՄi)` հետևյալ բանաձևով.,

TՋՄi=Ti*85/100

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման համար (TՋՀi)՝ հետևյալ բանաձևով.,

TՋՀi=Ti*15/100

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ խոցելի (սոցիալապես անապահով) սպառողների համար արտոնյալ սակագներ սահմանելու առաջարկություն ներկայացվելու դեպքում հաշվարկվում են`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդներին ջրամատակարարման ծառայության մատուցման համար (TԽՋՄi)` հետևյալ բանաձևով.,

TԽՋՄi=TԽi*85/100

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման համար (TԽՋՄi)` հետևյալ բանաձևով.,

TԽՋՀi=TԽi*15/100

որտեղ՝

TԽi-ն i-րդ հաշվարկային տարվա համար խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդների համար որոշված Մանրածախ Ծառայությունների մատուցման գումարային սակագինն է,

գ. մյուս Բաժանորդներին ջրամատակարարման ծառայության մատուցման համար (TՄՋՄi)` հետևյալ բանաձևով.

TՄՋՄi=((Ti*Vbi – TԽi*VԽi)/(Vbi – VԽi))*85/100

դ. մյուս Բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման համար (TՄՋՀi)` հետևյալ բանաձևով.

TՄՋՀi=((Ti*Vbi – TԽi*VԽi)/(Vbi  - VԽi))  * 15/100

որտեղ՝

VԽi-ն i-րդ հաշվարկային տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդներին մանրածախ ջրամատակարարման ծավալն է, որը որոշվում է հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսների (որի վերաբերյալ առկա է համապատասխան տեղեկատվություն) համար տվյալ Բաժանորդներին մատուցված մանրածախ ջրամատակարարման ծառայության փաստացի ծավալների հիման վրա։».

3) №3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 կետով.

«9.1. Որևէ i-րդ հաշվարկային տարվա համար սույն հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Ծառայությունների մատուցման սակագներ սահմանելու դեպքում տվյալ հաշվարկային տարվան հաջորդող տարվա համար Ծառայությունների մատուցման սակագների հաշվարկների «ARf(i-1)» բաղադրիչում հաշվի է առնվում նաև խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդների կանխատեսվող մանրածախ ջրամատակարարման ծավալի նկատմամբ փաստացի շեղումների արդյունքում առաջացող լրացուցիչ օգուտները կամ վնասները (∆ARf(i-1)), որը որոշվում է հետևյալ բանաձևով.

∆ARf(i-1)=(ՏԿԽՓ(i-1) + ՏԿԽՀ(i-1)) * Vf(i-1) * ∆TԽ(i-1)

որտեղ՝

ՏԿԽՓ(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսների (որի վերաբերյալ առկա է համապատասխան տեղեկատվություն) համար խոցելի (սոցիալապես անապահով) սպառող հանդիսացող Բաժանորդների փաստացի մանրածախ ջրամատակարարման ծավալի կշիռն է բոլոր Բաժանորդների մանրածախ ջրամատակարարման ծավալում,

ՏԿԽՀ(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող տարվա Ծառայությունների մատուցման սակագների հաշվարկներով նախատեսված խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող Բաժանորդների հաշվարկային մանրածախ ջրամատակարարման ծավալի կշիռն է բոլոր Բաժանորդների մանրածախ ջրամատակարարման ծավալում,

f(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսների (որի վերաբերյալ առկա է համապատասխան տեղեկատվություն) համար բոլոր Բաժանորդների փաստացի մանրածախ ջրամատակարարման ծավալն է,

∆TԽ(i-1)-ը i-րդ հաշվարկային տարվան նախորդող տարվա համար մյուս Բաժանորդներին (բացառությամբ խոցելի (սոցիալապես անապահով) սպառողների) Ծառայությունների մատուցման գումարային սակագնի և խոցելի (սոցիալապես անապահով) սպառող հանդիսացող Բաժանորդներին Ծառայությունների մատուցման գումարային սակագնի տարբերությունն է։».

4) №3 հավելվածի №1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                       Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան

23 նոյեմբերի 2021թ.