600.0423.27.11.20

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2020 թվականի № 423Ա
 ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի №397Ա որոշմամբ հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋ№0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների №3 հավելվածի 16-րդ կետը, համաձայն որի բաժանորդների համար Ծառայությունների մատուցման հաշվարկային տարվա ճշգրտված և գործող գումարային սակագների տարբերությունը, Ընկերության և Հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ, նույն կետով նախատեսված ճշգրտումից հետո, կարող է հաշվի առնվել հաջորդ կամ հետագա տարիների սակագները հաշվարկելիս,

 բ) որ Ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 13-ի №ՄՇ/24736 գրությամբ տվել է իր համաձայնությունը՝ Հանձնաժողովի կողմից 2020 թվականի համար հաշվարկված և Հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 20-ի №429Ն որոշմամբ բաժանորդների համար սահմանված Ծառայությունների գումարային սակագների տարբերությունը Լիցենզիայի պայմանների 16-րդ կետով նախատեսված ճշգրտումից հետո հաշվի առնել 2022 թվականի սակագների հաշվարկներում,
և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության Ծառայությունների մատուցման Լիցենզիայի պայմանների «Սակագներ և սակագների ճշգրտումներ» №3 հավելվածի №1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
   ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                                          Ս. ԱՂԻՆՅԱՆ

 

     ք. Երևան
27 նոյեմբերի 2020թ.