600.0248.14.06.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2017 թվականի № 248Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմանների՝
    1) 1-ին կետի 15-րդ ենթակետում «և ապստամբությունները» բառերը փոխարինել «, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը» բառերով.
    2) №2 հավելվածի՝ սպասարկման որակի ցուցանիշների՝
    ա. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «11. Բաժանորդների ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը:».
    բ. 15-րդ կետում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով» բառերը.
    գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «16. Վթարային ընդհատումների դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդներին:».
    դ. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
    ե. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «26. Նոր միացման դեպքում կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, որը ներառում է Լիցենզավորված անձի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև նոր բաժանորդի հետ սահմանազատման կետն ընկած հատվածը, նոր բաժանորդի հայեցողությամբ և հաշվին կառուցում է Լիցենզավորված անձը կամ նոր բաժանորդը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, որն իր հաշվին իրականացնում է Լիցենզավորված անձը: Լիցենզավորված անձի կողմից նոր համակարգը կառուցելու դեպքում կառուցման ծախսերը Հանձնաժողովի կողմից սահմանված առանձին դեպքերում կարող են փոխհատուցվել նաև վարկային կամ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 15-ից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

            

      ք.  Երևան
 14 հունիսի 2017 թ.