600.0392.23.10.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի­ 2019 թվականի № 392Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները և հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի օգոստոսի 30-ի №ՄՇ/22151 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմանների՝ «Սակագներ և սակագների ճշգրտումներ» №3 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «13. Եթե սույն հավելվածի 6-րդ կետում նշված բանաձևով i-րդ հաշվարկային տարվա համար հաշվարկված Մանրածախ Ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի (Ti) և Մանրածախ Ծառայությունների մատուցման գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0.5%-ը, ապա i-րդ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են Ծառայությունների մատուցման գործող սակագները: Հանձնաժողովի որոշմամբ հաստատված Մանրածախ Ծառայությունների մատուցման գործող սակագները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվելու դեպքում i-րդ հաշվարկային տարվա համար հաշվարկված Մանրածախ Ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի (Ti) համեմատությունը կատարվում է նաև Մանրածախ Ծառայությունների մատուցման՝ Բաժանորդների համար փաստացի գործող գների (Հանձնաժողովի որոշմամբ հաստատված սակագնի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիայի տարբերության) գումարային մեծության հետ, և եթե այդ տարբերությունը չի գերազանցում 0.5%-ը, ապա i-րդ հաշվարկային տարվա համար հաստատվում են Ծառայությունների մատուցման՝ Բաժանորդների համար փաստացի գործող գներին հավասար սակագներ։ Սույն կետում նշված տարբերությունը հաշվի չի առնվում հաջորդ հաշվարկային տարիների Բազիսային սակագների ճշգրտման ժամանակ:»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

                         

            ք. Երևան
      23 հոկտեմբերի 2019թ․