Բովանդակություն
600.0476.06.11.17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2017 թվականի № 476Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի №397Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանների №3 հավելվածի՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված բոլոր գործոններով ճշգրտվող սույն հավելվածի №1 աղյուսակի 1-ին կետում ամրագրված Բազիսային սակագինը վարձակալության երկրորդ տարվանից սկսած հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ti=Tbi(ΔIbxKIi+ΔEPbxKEPi+ΔNAPb)+ ΔTbi + ΔT՛i - ARf(i-1)/Vbi, i= 2,3,.....15,
որտեղ՝
Ti-ն i-րդ հաշվարկային տարվա Մանրածախ Ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինն է,
Tbi-ն i-րդ հաշվարկային տարվա համար սույն հավելվածի №1 աղյուսակի 1-ին կետում ամրագրված Բազիսային սակագինն է,
ΔIb-ն գործակից է, որը հաշվի է առնում Բազիսային սակագնի սղաճով ճշգրտվող բաժնեմասը՝ համաձայն սույն հավելվածի №1 աղյուսակի 3-րդ կետի,
KIi-ն i-րդ հաշվարկային տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակիցն է,
KEPi-ն i-րդ հաշվարկային տարվա համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված ճշգրտման գործակիցն է,
ΔNAPb-ն գործակից է, որը հաշվի է առնում Բազիսային սակագնի ճշգրտման չենթարկվող բաժնեմասը՝ համաձայն սույն հավելվածի №1 աղյուսակի 5-րդ կետի,
ΔT՛i-ն սույն հավելվածի 16-րդ կետի համաձայն որոշված մեծությունն է,
ARf(i-1)-ն Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից (այդ թվում՝ այլ անձանց վարձակալության կամ օգտագործման տրամադրում) և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթն է՝ հաշվարկային տարվան նախորդող այն 12 ամիսների համար, որոնց վերաբերյալ Բազիսային սակագնի ճշգրտման հայտի ներկայացման պահին կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վերանայման գործընթաց սկսելու պահին առկա է համապատասխան տեղեկատվություն։».
2) 16-րդ կետում «№-ը հաշվարկային» բառերը փոխարինել «n-ը հաշվարկային» բառերով, «Vb(i+№)-ը (i+№)-րդ տարվա համար» բառերը՝ «Vb(i+n)-ը (i+n)-րդ տարվա համար» բառերով.
3) №1 աղյուսակի 5-րդ կետում «Δ№APb» նշանակումը փոխարինել «ΔNAPb» նշանակմամբ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
6 նոյեմբերի 2017թ.

