600.0523.29.1122

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2022 թվականի №523Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների №1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի՝

1) 1 կետի №1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ №1

(առանց ավելացված արժեքի հարկի)

Մեծությունը

Վճարի չափը

1.

a1

9 491 դրամ/ամիս

2.

a2

514 դրամ/ամիս

3.

a3

0.953 դրամ/կՎտժ

4.

a4

1.707 դրամ/կՎտժ

5.

a5

1.918 դրամ/կՎտժ

6.

a6

0.919 դրամ/կՎտժ

7.

a7

1.631 դրամ/կՎտժ

».

2) 15-րդ կետի №1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Աղյուսակ №1 դրամ/ամիս

(առանց ավելացված արժեքի հարկի)

 

Սպառողի
սպառման
համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման
փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը

Սպառողի
էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը

1.

6 (10) կՎ

106 776

19 774

2.

35 կՎ

427 102

33 615

3.

110 կՎ

854 205

35 591

»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
29 նոյեմբերի 2022թ.