600.0200.27.04.11

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2011 թվականի №200Ն
ք.Երևան 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում`«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ`Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
    1)Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 14-րդ կետի 3-րդ ենթակետը.
    2) Կանոնների 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «20. Այն դեպքերում, երբ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի կամ օժանդակ շինության էլեկտրամատակարարումն իրականացված է 0,4 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներով, դրանց սեփականատերը պարտավոր է իր էլեկտրատեղակայանքների սպասարկումը և անվտանգ շահագործումը ապահովել սեփական միջոցներով:».
    3)Կանոնների 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «32. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` վերջինիս կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում:».
    4)Կանոնների 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
    «Սույն կետի բ) ենթակետը չի տարածվում բնակչության վրա:».
    5)Կանոնների 56-րդ և 57-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
    «56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է սպառված էլեկտրաէներգիայի քանակության սխալ գրանցում, մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակության և արժեքի վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է սխալ գրանցման պատճառը վերացնելու պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 40 օր, երբ հաշվառքի սարքի սխալանքը հայտնաբերվել է մատակարարի կողմից, և  ոչ ավելի, քան 60 օր` երբ հաշվառքի սարքի սխալանքը հայտնաբերվել է սպառողի կողմից:
  1. Եթե առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված չէ սպառողի կամ մատակարարի գործողություններով, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա տվյալ եռամսյակի ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսի և հաշվառքի սարքի սխալի հայտնաբերմանը նախորդող ամսվա համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով։ Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսի և նույն ժամանակահատվածի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը, սպառողի հետ համաձայնեցնելուց հետո, հաշվի է առնվում առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվելիք էլեկտրաէներգիայի քանակության արժեքի վճարման փաստաթղթում: Ընդ որում, եթե սպառողն անհամաձայնություն է հայտնում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակության վերաբերյալ, ապա նա սույն կանոնների 47-րդ կետով սահմանված ժամկետներում և կարգով պարտավոր է վճարել սպառած էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Նման դեպքում առևտրային հաշվառքի սարքը վերականգնվում է մատակարարի հաշվին: Առևտրային հաշվառքի սարքի վերականգնման նպատակով մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` բնակչության դեպքում` մինչև 1 ժամ, իսկ ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն չունեցող այլ սպառողների դեպքում` մինչև 3 ժամ: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել սպառողի հետ:».
    6)Կանոնների 59-րդ կետից հանել «միտումնավոր» բառը.
    7)Կանոնների 77-րդ կետի է) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «է) սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերը, »:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

             

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝    Ն.ԳՐԻԳՈՐՅԱՆ               

 

 

      ք. Երևան
 27 ապրիլի 2011թ.