600.0317.28.08.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2019 թվականի № 317Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «13.8 Հանձնաժողովը, նոր սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա, մատակարարի և Դիմող անձի համաձայնության դեպքում կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների սահմանմանն ուղղված անհատական որոշումներ:»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

           

       ք. Երևան
 28 օգոստոսի 2019թ.