600.0323.13.0923

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2023 թվականի №323-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններըհաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) ԷՄԱ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.

«7.1) ԷՀՑ կանոններ` Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններ.»,

2) ԷՄԱ կանոնների 108-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«108. ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում նույն կետում նշված Սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար Երաշխավորված մատակարարին վճարում են Հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն, բացառությամբ Ենթասպառողներ ունեցող այն Սպառողների, որոնց առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրները (տվյալ Հաշվառման կետի մասով) չեն համապատասխանում ԷՀՑ կանոնների 38-րդ գլխով սահմանված պահանջներին։»,

3) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.1-ին կետով.

«108.1. Ենթասպառողներ ունեցող Սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) Հանձնաժողովի հետ համաձայնեցված առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների շրջանակում իրականացնում է առաջնահերթ՝ համաձայն ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետների։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ 
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան
13 սեպտեմբերի 2023թ.