Բովանդակություն
600.0022.29.01․25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2025 թվականի №22-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 107-րդ կետի՝
1) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «6 (10) կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում՝
ա. իրենց որևէ 6 (10) կՎ լարման Առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ տվյալ հաշվառման կետի մասով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,
բ. իրենց 6 (10) կՎ լարման բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը,».
2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
29 հունվարի 2025 թ.