Բովանդակություն
600.0199.29.07․26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2026 թվականի №199-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով.
«23.1. Սպառողն իրավունք ունի էլեկտրական էներգիան արտադրելու էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառելու նույն կամ տարբեր կետերում՝ արտադրության կետում դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչ տեղակայված լինելու պարագայում։ Երաշխավորված մատակարարի Սպառողը նշված իրավունքից կարող է օգտվել, եթե վերջինիս արտադրող կայանը կամ այլ սպառման կետերը գտնվում են Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խմբում:»,
2) ԷՄԱ կանոնների 8-րդ գլխի վերնագրում «Մատակարարին» և 37-րդ կետում «Մատակարարն» բառերից առաջ լրացնել «Շուկայի կառավարման ծրագրում գրանցված» բառերը և նույն կետի 4-րդ ենթակետում «Պայմանագրի օրինակելի ձևի» բառերը փոխարինել «Մատակարարման պայմանագրի օրինակելի ձևերի» բառերով,
3) ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունում «Որակավորված» բառը փոխարինել «որակավորված» բառով,
4) ԷՄԱ կանոնների 57-րդ կետում «Մատակարարման պայմանագիրը պարունակում է առնվազն» բառերը փոխարինել «Մատակարարման պայմանագիրը պետք է համապատասխանի ԷՄԱ, ԷՄՇ, ԷԲՑ և ԷՀՑ կանոններին և պարունակի առնվազն» բառերով,
5) ԷՄԱ կանոնների 60-րդ կետում «10 աշխատանքային օր» բառերը փոխարինել «30 օր» բառերով,
6) ԷՄԱ կանոնների 62-րդ կետում «դիմումից» բառից հետո լրացնել «, իսկ համաձայնության դեպքում՝ պարտավոր է Մատակարարին ներկայացնել այլ Մատակարարի հաշվեկշռման խմբից դուրս գալու վերաբերյալ հավաստումը, բացառությամբ Երաշխավորված մատակարարի խմբից դուրս գալու դեպքի» բառերը,
7) ԷՄԱ կանոնների 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«63. Սպառողի կողմից ԷՄԱ կանոնների 62-րդ կետին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում Մատակարարը տվյալ Սպառողին իր հաշվեկշռման խմբում ընդգրկելու հնարավորության պարզման նպատակով ԷՄՇ կանոնների համաձայն՝ դիմում է Շուկայի օպերատորին, իսկ անհամապատասխանության առկայության դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր մերժում Սպառողի դիմումը։»,
8) ԷՄԱ կանոնների 68-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ ենթակետում «առնվազն 6 աշխատանքային օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 30 օր» բառերով, իսկ «լուծումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին և» բառերը փոխարինել «նաև» բառով,
բ. 3-րդ ենթակետում «առնվազն 15 աշխատանքային օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 30 օր» բառերով,
9) ԷՄԱ կանոնների 69-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,
10) ԷՄԱ կանոնների 81.1-ին կետում «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի» բառերը փոխարինել «ԻԷԱ-ի, Ինքնավար խմբի մասնակցի և Սպառողի» բառերով և նույն կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում Սպառողի համար բաշխման ծառայության վճար չի գանձվում, իսկ ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ ԻԷԱ-ի, Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների համար բաշխման ծառայության վճար չի գանձվում, եթե խմբի բոլոր մասնակիցները հանդիսանում են նույն շենքի կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրի ԻԷԱ կամ Սպառող:»,
11) ԷՄԱ կանոնների 83-րդ կետի 2-րդ ենթակետում, 87-րդ և 88-րդ կետերում «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի» բառերը փոխարինել «ԻԷԱ-ի, Ինքնավար խմբի մասնակցի և Սպառողի» բառերով,
12) ԷՄԱ կանոնների 86-րդ և 89-րդ կետերում «ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը» բառերը փոխարինել «ԻԷԱ-ն, Ինքնավար խմբի մասնակիցը և Սպառողը» բառերով,
13) ԷՄԱ կանոնների 88․19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«88․19․ Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերություններն Օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման, այդ հարաբերությունները, ներառյալ՝ Ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում՝ առք ու վաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են Ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ:»,
14) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 94.1-ին կետով.
«94.1. ԷՄԱ կանոնների 94-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով վերահաշվարկված օրական էլեկտրաէներգիայի մեծությունը, ժամային հաշվառում իրականացնելու դեպքում, բաշխվում է հաշվետու ամսվա բնութագրիչ օրվա (աշխատանքային, ոչ աշխատանքային օրեր) բեռի ժամային գրաֆիկի համամասնությամբ՝ դրական կամ բացասական արժեքներով։»,
15) ԷՄԱ կանոնների 107-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 1 մլն կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
բ. 2-րդ ենթակետում «մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 1 մլն կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
գ. 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 1 մլն կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
դ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը այդ ժամկետում 1 մլն կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
ե. 4-րդ ենթակետի «մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 1 մլն կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
զ. 5-րդ ենթակետում «մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 500 հազար կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
է. 6-րդ ենթակետում «մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 250 հազար կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
ը. 7-րդ ենթակետում «մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 100 հազար կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը,
թ. 8-րդ ենթակետում «մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, իսկ սպառումը 50 հազար կՎտժ-ը չգերազանցելու դեպքում՝ այն գերազանցելու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
29 հուլիսի 2026թ.

