600.0187.30.05.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2012 թվականի №187Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
    1) Կանոնների 2-րդ գլուխը լրացնել 7 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«13.7 Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման համար դիմումը ներկայացնում, Մատակարարի հետ միացման պայմանագիրը կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը:»:
2) Կանոնների №2 հավելվածի`

ա. 2.1 կետի 1-ին ենթակետում «Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորմանը համապատասխան» բառերը փոխարինել «ապահովելով դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարումը և հաշվառումը.» բառերով,

բ. 2.1 կետի 2-րդ ենթակետում «կնքել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերը փոխարինել «ներկայացնել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ» բառերով,

գ. 5.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1 Միացման վճարի հաշվարկը կցվում է սույն պայմանագրին: Միացման վճարի հաշվարկում Վլրաց և Վպահուստ բաղադրիչների առկայության դեպքում, դրանց մեծությունները որոշվում են՝ հիմք ընդունելով աշխատանքների նախահաշվային արժեքը, որոնք աշխատանքների ավարտից հետո ճշգրտվում են`ելնելով փաստացի կատարված ծախսերից:»,

 դ. 8.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «8.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                             ՌՆԱԶԱՐՅԱՆ

 

    ք. Երևան
 30 մայիսի 2012թ.