600.0371.20.1124

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2024 թվականի №371-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններըհաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների №1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի՝

    1) 
    1-ին կետի №1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Աղյուսակ №1

 (առանց ավելացված արժեքի հարկի)

 

Մեծությունը

Վճարի չափը

1.      

a1

 9 557 դրամ/ամիս

2.     

a2

 518 դրամ/ամիս

3.     

a3

 0.960 դրամ/կՎտժ

4.     

a4

 1.719 դրամ/կՎտժ

5.     

a5

1.932 դրամ/կՎտժ

6.    

a6

0.926 դրամ/կՎտժ

7.     

a7

 1.643 դրամ/կՎտժ

 ».

  • 15-րդ կետի №1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 «Աղյուսակ №1 դրամ/ամիս

 (առանց ավելացված արժեքի հարկի)

 

Սպառողի
սպառման
համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման
փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը

Սպառողի
էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը

 1.

6 (10) կՎ

107 524

19 913

 2.

35 կՎ

430 094

33 851

 3.

110 կՎ

860 189

35 841

 »։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                         Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
20 նոյեմբերի 2024թ.