600.0334.13.07.11

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 13 հուլիսի 2011 թվականի № 334Ն
ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

    1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները», լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով.
      «2.1. Այն դեպքում, երբ սպառողի, բացառությամբ` բնակչության, սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ն, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ն, ապա մատակարարի և սպառողի փոխհամաձայնությամբ ծախսված էլեկտրական էներգիայի հաշվառումը կարող է իրականացվել սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան: Նման դեպքում մատակարարը Պայմանագրում ներառում է սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը»:
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՝            Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

    ք. Երևան
  13 հուլիսի  2011թ.