Բովանդակություն
600.0258.03.06.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2009 թվականի №258Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները», լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1, 14.2 և 14.3 կետերով.
«14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին` կից ներկայացնելով սույն կանոնների 13.1 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
14.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասու մարմնի դիմումը ստանալուց հետո մատակարարը 10 օրվա ընթացքում մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմաններ:
14.3 Մատակարարը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողի դիմումի հիման վրա (դիմումի հետ ներկայացվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տեխնիկական պայմանները), 60 օրվա ընթացքում մշակում է նոր կառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կատարում բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ անձանց հետ), տեխնիկատնտեսական հիմնավորման և Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի №659Ն որոշմամբ հաստատված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների հիման վրա կատարում է միացման վճարի հաշվարկ և տեխնիկատնտեսական հիմնավորման հետ ներկայացնում դիմող կառուցապատողին:»: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
3 հունիսի 2009թ.