600.0220.31.05.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2017 թվականի № 220Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների՝
    1) 2-րդ կետում «էլեկտրամատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերով.
    2) 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ՝
    «Պայմանագիր՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր».
    3) 1 կետի վերջին նախադասությունը հանել, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ Կանոնների N2 հավելվածին համապատասխան կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ՝ Միացման պայմանագիր) կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը։».
    4) 1.1 կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «Կանոններով նախատեսված պայմանագրերը կնքվում են անվճար՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։».
    5) 3 կետի 1-ին ենթակետում «տեխնիկական պայմանները» բառերից հետո լրացնել «և (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը» բառերը, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «2) Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` 2 օրինակից։».
    6) 4 կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
    «5) անհրաժեշտության դեպքում ստանում է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):».
    7) 5 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    8) «Կանոնների 13.3 կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ միացման վճարի) վճարման օրվանից մինչև Դիմող անձին փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝».
    9) 5 կետի 4-րդ ենթակետում «բազմաբնակարան շենքերի» բառերը փոխարինել «կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի» բառերով.
    10) 6 կետում «միացման առավելագույն ժամկետը» բառերը փոխարինել «փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովման առավելագույն ժամկետը» բառերով, իսկ «միացման ժամկետը» բառերը՝ «փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովման ժամկետը» բառերով.
    11) 7.1 կետում «միացման պայմանագիր» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերով.
    12) 7.2 կետում «Մատակարարման» բառը փոխարինել «Էլեկտրական էներգիայի մատակարարման» բառերով.
    13) 2 կետում «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերը.
    14) 4 կետում՝
    ա. «ստանալու միջոցով» բառերը փոխարինել «ստանալու միջոցով՝ դիմող անձի կողմից իր միջոցներով» բառերով.
    բ. «Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը» բառերը փոխարինել «Մատակարարը» բառով.
    15) №2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
    16) №3 հավելվածի՝ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի՝
    ա. 8-րդ կետի 6-րդ ենթակետում «էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ` միացման պայմանագիր)» բառերը փոխարինել «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերով, իսկ 7-րդ ենթակետում «էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու» բառերը փոխարինել «փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու» բառերով.
    բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «11. Միացման դիմումը մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, սույն կանոնների 13.3 կետով նախատեսված կարգով և ժամկետում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, մատակարարը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով Դիմող անձին ներկայացնում է Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքելու առաջարկ` մատակարարի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված պայմանագիրը:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
31 մայիսի 2017 թ.