600.0562.28.1222

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2022 թվականի №562Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի ի №358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷՄԱ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) Արտադրող` Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի և ԻԷԱ-ի.»,

2) ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության «ստանալու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԻԷԱ-ի կողմից, որպես մրցակցային պայմաններով գործող արտադրող գրանցման կամ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու» բառերը,

3) ԷՄԱ կանոնների 107-րդ՝

ա. կետում «բնակչության» բառից հետո լրացնել «և Արտադրողի» բառերը, իսկ «պարտավոր են» բառերից հետո՝ «իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով» բառերը,

բ. կետի 1-ին ենթակետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, «իրենց բոլոր» բառերը՝ «իրենց Հաղորդման ցանցի կամ Արտադրողի կամ 110 կՎ լարման բոլոր» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «իրենց բոլոր» բառերը փոխարինել «իրենց 35 կՎ լարման բոլոր» բառերով,

դ. 3-րդ ենթակետում «իրենց բոլոր» բառերը փոխարինել «իրենց 6(10) կՎ լարման բոլոր» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
28 դեկտեմբերի 2022թ.