600.0085.26.0325

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2025 թվականի №85-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №5
17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի № 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ լրացումները.

1) ԷՄԱ կանոնների 53-րդ և 54-րդ կետերում «իրավունքի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակության իրավունքի)» բառերը:

2) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին և 54.2-րդ կետերով.

«54.1. ԷԲՑ կանոններով սահմանված՝ էլեկտրամատակարարումը դադարեցնելուց ձեռնպահ մնալու հիմքերի առկայության պարագայում ԷՄԱ կանոնների 52-րդ կետով սահմանված դեպքերում Պայմանագիրը լուծվում է այդ հիմքերը վերանալու մասին Բաշխողի տեղեկանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

54.2. Այն պարագայում, երբ ԷԲՑ կանոններով սահմանված՝ էլեկտրամատակարարումը դադարեցնելուց ձեռնպահ մնալու հիմքերը ծագել են կամ դրանց առկայության մասին Բաշխողը տեղեկացել է ԷՄԱ կանոնների 52-րդ կետի համաձայն Պայմանագրի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրի կնքումից հետո, վեճի առկայության մասին Բաշխողի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված և նախկին Սպառողի հետ նախկին պայմաններով կնքված է համարվում ժամանակավոր պայմանագիր՝ մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Բաշխողը տեղեկացնում է կողմերին։»։

        2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                        Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 

ք. Երևան
26 մարտի 2025թ.